«Կան ուժեր, որոնք սկսեցին իմ դեմ անդադար պայքարել»․ Գեղամ Նազարյան
![]() 214 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 13:24 «Ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք հասանք մի կետի, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ։ Կան ուժեր, որոնք անդադար իմ դեմ սկսեցին պայքարել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը․ «2022 թվականից սկսած նկատեցի, որ իմ դեմ ֆեյսբուքյան գրառումներ կան և՛ իրենց դեմքերով, և՛ ֆեյքերով։ Երբ զոհված հերոս տղերքի ծնողների որոշ խմբավորման միջոցով իմ դեմ պայքարում էին, սուտ լուրեր էին տարածում, ես լռում էի համեստորեն, մտածում էի՝ կանցնի։ Մինչև հիմա պատճառը չգիտեմ»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նաև իր աղմկահարույց հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին ներել է․ «Ես հասկանում էի, որ եթե նման բան ասեմ, իմ դեմ պայքարող շրջանակները դա օգտագործելու են՝ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը չգիտի՝ ինչ է ներելը։ Ներելը դա քրիստոնեական հասկացողություն է, եթե ասում եմ, որ Նիկոլին ներում եմ, դա չի նշանակում, որ ասում եմ՝ Նիկոլը ճիշտ էր, որ նրա գործողություններն օրինաչափ էին, կամ որ նա չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որոնք հանգեցրեցին ծանր կորուստների, արհավիրքի»,- ասաց Նազարյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
