«Ասում են՝ Աննա Հակոբյանի բարեկամի շանսերն ավելի մեծ են»․ լրագրողը՝ Դավիթ Առուշանյանին
![]() 207 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 14:18 Այսօր ժամը 12-ին լրացավ Գյումրիի համայնքապետի փրայմրիզին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը։ Այս պահին հայտնի են հայտ ներկայացրած հետևյալ թեկնածուների անունները՝ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյան, Դավիթ Առուշանյան, նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյան։ Փրայմրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը։ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախնական ընտրությունները ևս մի քայլ են դեպի ժողովրդավարություն, քանի որ գյումրեցին է որոշելու, թե ում են տեսնում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դիտարկմանը, թե լուրեր կան, որ Աննա Հակոբյանի բարեկամի՝ Վահագն Մկրտչյանի շանսերն ավելի մեծ են, Առուշանյանը պատասխանեց․ «Ընտրությունը լինելու է խիստ անաչառ, խիստ վերահսկելի։ Այն, ինչ լրատվականները փորձում են շահարկել պարոն Մկրտչյանի ազգակցական կապերի հետ կապված, այս պարագայում ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել, բոլորի շանսերը հավասար են, գյումերցին ինքը կորոշի»,- ասաց Առուշանյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
