«Մոսկվան Երևանին առաջարկել է մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծ»․ Վահե Դավթյան
![]() 177 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 21:18 Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Սպասվում է, որ արդեն այս ամիս պետք է կայանա դրա շուրջ առաջին հանդիպումը: Իսկ դա փաստացի պատային իրավիճակ է ստեղծում բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Ռուսաստանի հետ հնարավոր է համագործակցել բացառապես մեծ՝ կոնվենցիոնալ հզորություններով նախագծի շուրջ: Այժմ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ որոշում ունի մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ, ինչը ավանդաբար կապվում է Վաշինգթոնի կողմից արվող առաջարկների հետ: Հաշվի առնելով այն, որ այս պահին աշխարհում միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մոդուլայն ռեակտորների շահագործման փորձ, ինչպես նաև չմոռանալով հայ-ռուսական միջուկային համագործակցության կայացած ավանդույթների մասին, կարող ենք փաստել, որ Երևանն այլևս չունի որևէ ռացիոնալ փաստարկ ռուսական առաջարկը մերժելու համար»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
