«Վարչապետից սմս ստանալու դեպքում կհեռանա՞ք, թե՞ կպայքարեք». լրագրողը՝ Սուրեն Գրիգորյանին
![]() 182 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 14:00 Երևանի քաղաքապետարանում ընթացող ասուլիսի ժամանակ, դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, լրագրողը հարցրեց. «Վերջերս մեր պետական համակարգում ձախողումները շատ վատ ավարտ են ունենում, օրինակ՝ sms-ների պատմությունը. այս ձախողումից հետո վարչապետից sms ստանալու դեպքում կհեռանա՞ք, թե՞ Հովիկ Աղազարյանի նման կպայքարեք»: Փոխքաղաքապետը պատասխանեց, որ ձախողում չկա. «Ես կհամարեմ ձախողում, եթե տրանսպորտային համակարգը ոնց ստվերային շրջանառությամբ կար և գործում էր, էդպես էլ շարունակի գործել իմ՝ այս ոլորտը համակարգելու ընթացքում և դրանից հետո: Դա ինձ համար կլինի ձախողում: Այն, ինչ մենք հիմա անում ենք, իմ կարծիքով, առնվազն ուղղված է այդ ձախողումը թույլ չտալու և այդ ձախողումից խուսափելու համար»: Իսկ սմս-ի դեպքում հեռանալու կամ դիմադրելու վերաբերյալ փոխքաղաքապետը նշեց, որ դա թեմայից դուրս է և չի ցանկանում անդրադառնալ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
