Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«18 վարորդների՝ աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է». Հայկ Կոստանյան

«18 վարորդների՝ աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է». Հայկ Կոստանյան
194
Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 13:42

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի գրառումը․ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ 18 վարորդների աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»:

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան