«Սա դաս է բոլոր ՔՊ-ականների համար, բայց նրանք դա դժվար էլ հասկանան». Տաթևիկ Հայրապետյան
![]() 168 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 16:54 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու ՔՊ որոշման մեջ նշված է, որ դա արվել է «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Շատ ճիշտ է՝ վերջերս Աղազարյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք Փաշինյանի շուրջ պետք է միավորվեն, քանի որ ուզում են կրկին պատգամավոր դառնալ, դրան ավելի վաղ անդրադարձել էի իմ գրառման մեջ։ Սա շատ կոնֆիդենցիալ և բարոյական նորմերին հակասող խոստովանություն էր: Բայց այստեղ թեման Աղազարյանը չէ, նա հստակ կատարել է Փաշինյանի բոլոր հրահանգները, հանդես եկել պետության շահերին հակասող բազմաթիվ հայտարարություններով, աստվածացրել ու խոնարհվել Փաշինյանի առաջ, մի խոսքով՝ իրեն պահել է որպես հավատարիմ «կոմսոմոլ», բայց արի ու տես, որ «պարտիան» այդքան հաճոյացողների հանդեպ էլ է անողոք։ Սա դաս է բոլոր ՔՊ-ականների համար, բայց նրանք դա դժվար էլ հասկանան, հակառակը՝ սրանից հետո ավելի ոգևորված կպաշտպանեն Փաշինյանի՝ դմակով խաշլամայի, հեծանիվի, հղիության, ծննդաբերության և այլ հարցերի մասին արվող անհեթեթ թեզերը, քանի որ, 2020 թվականից հետո չհեռացնելով Փաշինյանին ու մնալով նրա թիմում 2021-ի ընտրություններում, նրանք ընդունել են խաղի կանոնը։ Կանոնը հետևյալն է՝ Փաշինյանը կանի ինչ կուզի, կընդունի միանձնյա որոշումներ, իսկ իրենք կլինեն դրա պատասխանատուները, բայց դա չի երաշխավորի, որ կմնան պատգամավոր կամ էլ չեն դառնա նույն Փաշինյանի ձեռքում քավության նոխազ որևէ «պատեհ» առիթով․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
