«Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանին փոխանցած «Ոգու մատյանը» հրաշալի գիրք է»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղամ Մանուկյանի փոխանցած գիրքը, եթե ես ճիշտ հասկացա, Սափարմուրադ Թուրքմենբաշու «Ոգու մատյանն» է։ Ասեմ, որ հրաշալի գիրք է, հենց առաջին դեմքի գրչով ներկայացնում է Թուրքմենիայի պատմության ամենավառ անհատականություններից մեկի՝ երկրի երկարամյա ղեկավարի կյանքի ծանր ուղին, նպատակներն ու պատմական առաքելությունը:
Ուսանող ժամանակ եմ կարդացել, բայց գրեթե անգիր հիշում եմ՝ Սափարմուրադ Նիյազով-Թուրքմենբաշին պատմում է, թե ինչպես է մանկության օրերին երկրաշարժի հետևանքով զրկվել հարազատներից, ունեցել դաժան մանկություն, հետո տանջանքներով ընդունվել Պետերբուրգի ինստիտուտ, որտեղ սովորելու տարիներն արխիվներում է անցկացրել, խորացել սեփական ազգի պատմության, էության, դինաստիաների, ստեղծած արժեքների ու, ամենակարևորը, պատմության մեջ ունեցած սխալների մեջ, մտորել, խորհել ու երդվել՝ դառնալ ղեկավար ու դուրս բերել սեփական երկիրը համաշխարհին պատմության թատերաբեմ, ամենակարևորը՝ վերադարձնել թուրքմեն ժողովրդի ազգային հպարտությունը, որ այլևս ոչ մի թուրքմեն չգնա օտար ափեր ու հաց վաստակի օտար երկրներում, հաճախ՝ ստորացուցիչ պայմաններում:
Ասաց և արեց»։

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
7501:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
7700:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
93Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
117Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
100Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
283Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
92Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
173Երեկ, 17:24