««Վիվարո»-ի սեփականատերերը փոխկապակցված են ՔՊ-ի հետ, ամենամեծ թալանն է կատարվում»․ Մհեր Սահակյան

«Ձեր քաղաքական ուժը շատ է սիրում խոսել թալանից, բայց ուզում եմ պնդել, որ մինչ այժմ ՀՀ պատմության ընթացքում ամենամեծ թալանը տեղի է ունենում վերջին տարիներին՝ օնլայն խաղատների միջոցով, մասնավորապես «Վիվարո» ընկերության միջոցով»,- Աժ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։
«Հասարակության մեջ տպավորություն կա, որ դրա սեփականատերերը փոխկապակցված են ձեր քաղաքական ուժի հետ, և գոյություն ունի փոխշահավետ համագործակցություն՝ մեկի ֆինանսավորումը, մյուսի՝ քաղաքական հովանավորչություն։ Արդյոք ձեր կառավարությունը պատրա՞ստ է ընդունել էական սահմանափակումներ՝ վտանգավոր ընթացքը կասեցնելու համար»,- վարչապետին հարց ուղղեց պատգամավորը։
«Առաջին անգամ հարց տվեցիք, որի շուրջ մեր տեսակետները ահագին մեծ մասով համընկնում են»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով՝ բուքմեյքերական ընկերությունները Հայաստանում գործում են շատ երկար ժամանակ։
Ըստ կառավարության ղեկավարի՝ իրենք տարբեր քայլեր են ձեռնարկել նրանց գործունեությունը վերահսկելու համար, օրինակ, բուքմեյքերական ընկերությունների գովազդն արգելվել է, ՀՀ-ում բոլոր գրասենյակները համատարած փակվել են, բայց դեռևս շատ բան կա անելու՝ այդ ոլորտը ոչ միայն կանոնակարգելու, այլև ավելի պատշաճ չափով հարկելու և պետբյուջեի համար եկամուտներ գեներացնելու առումով։
Փաշինյանը նշեց, որ այս պահին մի շարք նախագծերի ուղղությամբ են աշխատում և հավելեց․ «Այս հարցում քաղաքական կամքի նվազում չկա, և հարցին չեն վերաբերվում անձնական համակրանքներով կամ հակակրանքներով»։

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
8503:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
10502:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
11900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
101Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
97Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
102Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
108Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
90Երեկ, 21:54