«Խնդիր էր դրված 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»․ Նիկոլ Փաշինյան

«Լավ կլինի այս ամբիոնից ադրբեջանական թեզեր ու մոտեցումներ առաջ չքաշեք, որի վերջին վկայությունն էր օրերս ձեր ելույթը, որտեղ կան բազմաթիվ հակապետական և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ մատնանշող փաստեր»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Պատգամավորը ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ամբողջությամբ վերափոխել է բանակի սահմանադրական առաքելությունը։ «Եվ ամենամեծ վնասը, որն այդ ելույթով դուք տվեցիք, Արցախի կորուստը դուք համարում եք ՀՀ փրկության համար միակ ճիշտ քաղաքականությունը»,- նկատեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը շատ արտաքին ուժեր օգտագործել են՝ որպես Հայաստանի վզին գցած պարան։ Ես ասում եմ՝ 2018 թվականի իրավիճակում Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարար լիներ մի ճանապարհով՝ Հայաստանի անկախության հաշվին։ Ես դա եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ խնդիր էր դրված այդ թվում՝ 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»։

«ՔՊ-ական իշխանությունը սլանում է դեպի Եվրոպա, իսկ ՔՊ-ական ռեկտոր ունեցող ԵՊՀ-ն՝ подмосковье». Կարեն Հեքիմյան
7501:06
«Նրա զրպարտչական բնույթի հաստատումները վարկաբեկում են ՀԱԵ-ն, վիրավորում հայ քրիստոնյաների արժանապատվությունը»․ Լիլիթ Գալստյան
8000:18
«Իջևանի դենդրոպարկից խլված 5,7 հեկտար տարածքը ե՞րբ եք վերադարձնելու»․ Ոսկան Սարգսյան
8000:06
«Անկախ Հայաստանի իշխանությունների հալածանքներից՝ շարունակելու ենք աշխատանքները»․ ՀՅԴ Հայ դատ
84Երեկ, 22:48
«Իսկական արդարադատությունը ենթադրում է այս «կարված» գործի ամբողջական կարճում»․ «Ուժեղ Հայաստան»
76Երեկ, 22:12
«Հիմա էլ Նորավանքն են ոչ հայկական համարել․ ՀՀ-ից պետական բարձր մակարդակով հակադարձում չկա»․ Հարություն Մնացականյան
78Երեկ, 21:48
2 նոր անշարժ գույք, դրամական միջոցների ավելացում. ի՞նչ գործարքներ է Սուրեն Պապիկյանն իրականացրել «Ջերմուկ Գրուպ»-ի հետ
84Երեկ, 20:42
«Եկեք սպասենք Փաշինյանի պարզաբանմանը». Զախարովա
165Երեկ, 20:31