«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթուղթ Հայաստանից չենք ստացել». Լավրով

«Ո՛չ, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթ չի ստացվել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեի իր ելույթում ասել էր․ «Ինչպես արդեն ասել ենք՝ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում է, թող որոշեն: Սա նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթերի մշակմանը, ոչ քննարկմանը, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ վերաբերմունք ենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա: Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում են, թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, վետո չենք դնում: Եվ դա էլ՝ մեր գործընկերների հանդեպ հարգանքից ելնելով: Անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք»։

«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
1710:48
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
2010:42
«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան
2810:30
«Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական»․ Նաիրի Հոխիկյան
4310:18
«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
4410:12
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:00
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
14609:43