Բաքուն մերժել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու առաջարկը․ #АПА

487
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 18:12
Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպու նախաձեռնությամբ, որը, սակայն, Բաքուն մերժել է, այս մասին գրում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս առաջարկով Բլինքենը մտադիր է ԱՄՆ-ին կրկին ընդգրկել գործընթացում։ Ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկը»,- հավելում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմը համաձայնություն տվել է Միրզոյանի և Բայրամովի՝ Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը։

«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
1710:48
Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
2010:42
«Սահմանադրության նախագիծն Ալիևն ա պարտադրել, դրա համար ենք դեմ»․ Գեղամ Մանուկյան
2810:30
«Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական»․ Նաիրի Հոխիկյան
4310:18
«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան
4410:12
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:06
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:00
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին
14609:43