«Կրթության նշանաբանով հավաքագրվում է նոր թիմ»․ Հակոբ Բադալյան
![]() 218 Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 01:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա գանք հակառակ կողմից։ Թե ինչ է «կրթությունը նորաձև» է արշավը, շատ պարզ է: Հարցն այստեղ կրթությունը չէ, այլ ընտրությունը, կամ այլ կերպ ասած՝ նախընտրական հաշվարկները: Ըստ էության, կրթության նշանաբանով հավաքագրվում է պայմանական ասած նոր թիմ, ինչպես, օրինակ, հեծանվարշավով: Անշուշտ, դրա հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Ներգրավվողներից զատ, մեկը զայրանում է, մեկը զարմանում, մյուսը՝ ծիծաղում, ծաղրում և այլն: Բայց ակնառու է հետևողական նախընտրական հաշվարկով հետևողական աշխատանքը, որի հիմքում էական մի հանգամանք է՝ համակարգայնություն: Հիմա հայելային կերպով դիտարկենք, թե ինչ է կատարվում մյուս ճամբարում, կա՞ հանրային ներառականության միտված որևէ համակարգային աշխատանք, որի հիմքում աշխատանքային շոշափելիություն ենթադրող որևէ գաղափար է: Ըստ իս՝ չկա: Կա իհարկե հետևողական աշխատանք Փաշինյանի և նրա իշխանության հասցեին քննադատական հռետորաբանության առումով: Ընդ որում, այդ հարցում թե անորակ աշխատանք, որն ավելի շատ օգնում է հենց իշխանությանը, և իհարկե բավականին որակյալ աշխատանք, որը լրջորեն ազդում է իշխանության ակտիվ վարկանիշի վրա: Բայց, իմ կարծիքով, դա բավարար չէ, որովհետև դա քիչ է հանրային ներառականությամբ համակարգ ձևավորելու համար: Այդ աշխատանքը կարող է ունենալ լայն սպառում, բայց գործող իշխանությանը քաղաքական իրապես լուրջ մարտահրավեր նետելու համար, ըստ իս, պետք է ոչ թե հանրային լայն սպառում, այլ ներառականություն ենթադրող աշխատանք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
