Հինգշաբթի, 07 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է

Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է
143
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 09:18

36 տարի առաջ այսօրը՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը։ Աղետի զոհ դարձավ 25 հազար մարդ, ավելի քան 500 հազար մարդ դարձավ անօթևան, հաշմանդամ դարձավ 50 հազար մարդ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը հսկայական վնասներ կրեց, ավերվեց շուրջ 157 արդյունաբերական ձեռնարկություն և հարյուրավոր այլ նշանակության օբյեկտներ։ Երկրաշարժի պատճառով վնասվեց ՀՀ բնակֆոնդի 17 տոկոսը: Ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:

Ամեն տարի այս օրը ՀՀ-ում և Սփյուռքում միլիոնավոր հայեր հարգանքի տուրք են մատուցում երկրաշարժի զոհերի հիշատակին: