«Թոշակառունե՛ր ջան, տեսեք սրանք ոնց են ղժժում ձեզ վրա»․ Նաիրա Զոհրաբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում ասուլիսից հատված է հրապարակել՝ գրելով․ «Թոշակառուներ ջան, տեսեք սրանք ոնց են ղժժում ձեզ վրա»։ Նա խոսել է թոշակառուների նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին․ «Ես ամաչում եմ, երբ այս կառավարությունն ուղղակիորեն հեգնում է մեր թոշակառուներին։ Որոշում են ընդունել, որ մեր թոշակառուները եթե ցանկանում եմ, կարող են իրենց թոշակով անգամ Միացյալ Նահանգներում ներդրում անել։ Ինչ է սա, եթե ոչ հեգնանք ու ծաղր մեր թոշակառուների հասցեին։ Մարդիկ 30-40 հազ․ թոշակով հաց ու կարտոֆիլ հազիվ են կարողանում գնել, նույնիսկ տներում գազն ու հոսանքը անջատում են, չեն ջեռուցում, որովհետև չեն կարողանում վճարել, մեր կառավարությունն ասում է՝ թոշակառուներ ջան, եթե ուզում եք, ձեր էդ 30-40 հազար դրամը կարող եք ներդրում անել անգամ Միացյալ Նահանգներում։ 2025 թվականի բյուջեում 200 մլն դոլար նորից դնում են պարգևավճարների համար, բայց ոչ թոշակն է բարձրանում, ոչ նվազագույն աշխատավարձը։ Եվ սա այն դեպքում, երբ Արժույթի միջազգային հիմնդարամը մի քանի օր առաջ Հայաստանի համար կանխատեսել է ՀՆԱ-ի կտրուկ անկում, գործազրկության աճ և խայտառակ գնաճ։
Ինչքան պետք է չհարգես էն թոշակառուներին, որոնց գերակշիռ մեծամասնությունը անգամ 2021 թվականին՝ պատերազմից հետո, գնացել ու նորից, Նիկո՛լ, քեզ է ընտրել»,- ասում է Զոհրաբյանը։

Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
1820:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
2420:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
5419:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
5219:42
«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
7117:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
6917:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
7316:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
12116:07