«Ռուսաստանից կտրվելու և դեպի Արևմուտք գնալու գործընթացները կարագանան»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ Սիրիայում տեղի ունեցածով ԱՄՆ-ն լուրջ հարված հասցրեց Ռուսաստանին և այն հետևանքներ է ունենալու նաև մյուսների համար, հասկանալի է։
Սակայն վերջին տարիներին՝ 2020-ից, 2022-ից հետո, Հայաստանում կատարվում էին սխալ քաղաքական հաշվարկներ և այդ հաշվարկների մեծամասնությունը կատարվում էին այն տրամաբանությամբ, որ Ռուսաստանին չի հաջողվելու խուսափել ռազմավարական պարտությունից։
2022-ից հետո սխալ հաշվարկով որոշվեց, որ Ռուսաստանը պարտվելու է, սակայն Ռուսաստանը չպարտվեց, բայց մենք Արցախը կորցրեցինք։
Սիրիայի դեպքերից հետո Հայաստանում էլ ավելի կամրապնդվի Ռուսաստանի ռազմավարական պարտության անխուսափելիության մասին միտքը հանրային կարծիքում։ Իհարկե արևմտյան քարոզչամեքենան դրան մեծ չափով կնպաստի պրիմիտիվ, մակերեսային, վերնագրային բնույթի, բայց էֆեկտիվ աշխատող քարոզչությամբ։ Որոշ ոչ իշխանական շրջանակներ դրան ևս կնպաստեն։
Այստեղից հետևություն, որ մոտակա ամիսներին, 2025 թվականին, թե Հայաստանի իշխանության, թե ընդդիմության մեծամասնության քաղաքական քայլերը կատարվելու են այդ սխալ հաշվարկից ելնելով։
Առայժմ չեմ տեսնում նախադրյալ, որ այդ սխալը երկրորդ անգամ թույլ չենք տալու։ Հակառակը տեսնում եմ։
Հետևաբար, 2025 թվականին կարող ենք սպասել, որ Ռուսաստանից կտրվելու և դեպի Արևմուտք գնալու ռազմաքաղաքական և իրավական գործընթացները, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով մեզ համար, էապես կարագանան»։

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
3102:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
109Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
172Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
108Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
98Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
86Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
167Երեկ, 16:00