Սամիրա Բայրամովան չի դիմել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահներին․ ՀՀ ԱԱԾ
![]() 297 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 21:18 Ադրբեջանական արմատներով վրաստանցի ակտիվիստ Սամիրա Բայրամովան Վարշավա-Թբիլիսի չվերթի ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հարկադիր վայրէջքից հետո հայ սահմանապահներին չի դիմել։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելի վաղ Բայրամովան սոցցանցերում գրել էր, որ լինելով Վրաստանի քաղաքացի, իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան, քանի որ իր ազգությունը խնդիր է։ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ին Վարշավա-Թբիլիսի թիվ 723 չվերթի ինքնաթիռը, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Նշված չվերթի ինքնաթիռի թվով 122 ուղևորից 110-ը ցանկություն է հայտնել մուտք գործել ՀՀ, որոնց սահմանահատման գործընթացը սահմանապահ զորեքերն իրականացվել են համապատասխան կարգով։ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներին Սամիրա Բայրամովա տվյալներով քաղաքացի որևէ հարցով չի դիմել կամ սահմանային վերահսկողության խցիկներին չի մոտեցել»,- ասված է հարցման պատասխանում։ Հավելենք, որ Բայրամովան իր գրառման մեջ հռետորական հարցադրում էր կատարել, թե ինչո՞ւ իրենք պետք է հակամարտության մաս լինեն՝ «թեգելով» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մատնանշելով հակասությունը ժողովրդավարական սկզբունքներին: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
