Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Տավուշում ուսուցիչների քիչ մասն է ատեստավորվել». Ոսկան Սարգսյան

«Տավուշում ուսուցիչների քիչ մասն է ատեստավորվել». Ոսկան Սարգսյան
158
Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ., 18:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշում ուսուցիչների քիչ մասն է ատեստավորվել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կամավոր ատեստացիային մասնակցած, դրա արդյունքում աշխատավարձի հավելում ունեցած ուսուցիչների մեծ թվեր է նշում։ Սակայն իրականությունն այլ է։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ ուղղել՝ 2024թ․ նոյեմբերի 25-ի դրությամբ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում քանի՞ ուսուցիչ է կամավոր ատեստացիային հաջող մասնակցելու արդյունքում աշխատավարձի հավելում ստանում։ Նրանց քանի՞ տոկոսն է աշխատավարձի քանի՞ տոկոսի հավելում ստանում։
Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների 183 մանկավարժ անցել են կամավոր ատեստավորում, որոնց դրույքաչափը գործողից դարձել է 200 հազար դրամ: 127 մանկավարժ, ըստ հավաքագրած տոկոսի, ստանում են նաև հավելավճարներ՝ 30-50%-ի չափով»:
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1575 ուսուցիչ, նրանց քիչ մասն է ատեստավորվել, աշխատավարձի հավելավճար ունեցել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան