«Եթե աշխարհում կան մարդու իրավունքներ, ո՞ւմ գրպանում են դրանք ծվարել». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ր մարդու իրավունքի պաշտպանության օրն է՝ արհեստակա՞ն
21-րդ դարի այս օրերին, երբ աշխարհը խենթացել է և գայլի երախը բաց է, երբ պատերազմներ, արհավիրքներ, բնական և մարդածին ցնցումներ են ամբողջ աշխարհում, իսկ երբեմնի միջազգային հեղինակավոր հորջորվող կառույցները լուռ ու անդեմ ոչ մի բանի չեն արձագանքում, առնվազն ծիծաղելի են դարձել նույն այդ միջազգային կառույցների կողմից ի լուր աշխարհի նետված իբր կարևոր օրերը և իրադարձությունները։ Օրինակ, այսօր կարևոր օր է և այդ օրը սահմանել է ոչ ավել ոչ պակաս՝ ՄԱԿ-ը։ Հիշեցնեմ՝ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Համաձայնեք՝ ծիծաղելի է, անգամ՝ ողբերգական, այս ամենը։ Երկակի ստանդարտների ինչպիսի ցուցադրություն։
Արցախը էթնիկ զտման ենթարկվեց աշխարհի աչքի առաջ, չարաբաստիկ հրահրված 44 օրվա պատերազմում թուրքական բայրաքթարները խաղաղ բնակիչներին ոչնչացրեցին, երբ Բաքվի բանտերում պահվում են հայ մարդիկ, երբ ՀՀ սուվերեն տարածքում թշնամի երկրի զինվորներն են նստել, երբ ադրբեջանն ու թուրքիան հրապարակավ ցուցադրում են իրենց հայատյացությունը, ի՞նչ մարդու իրավունքի մասին է խոսքը, ո՞ր մարդու։
Հիմա, ոնց եք պատկերացնում, աշխարհում կա՞ն մարդու իրավունքներ։ Եթե կան՝ ո՞ւմ գրպանում են դրանք ծվարել»:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
6003:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
8202:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
9600:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
85Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
91Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
96Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
101Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
86Երեկ, 21:54