«Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Երբ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարում է, թե Երևանի և Բաքվի միջև խաղաղության հասնելու հարցում հասել ենք «ամենամոտ կետին», սա ավելի շուտ մտահոգիչ է, քան հուսադրող:
Մտահոգիչ է, որովհետեւ «ամենամոտ կետին» հասնելու դեպքում կամ լինում է խաղաղություն, կամ՝ չլինելու դեպքում այն սկսում է հեռանալ և գործընթացը սկսում է շարժվել դեպի ռազմական էսկալացիա տանող «ամենամոտ կետ»:
Պարզ է չէ՞, որ «ամենամոտ կետում» խաղաղություն չլինելու, դրան չհասնելու պարագայում Անկարան անհաջողության համար Բաքվին չէ, որ մեղադրելու է կամ պատճառաբանելու, այլ՝ Հայաստանին:
Ահա, թե ինչու է մտահոգիչ, երբ հատկապես Թուրքիայի արտգործնախարարն է հայտարարում, թե հասել ենք խաղաղության «ամենամոտ կետին»:
Աննկասկած, տգետ պետք է լինել, որպեսզի մերժես խաղաղությունը: Բայց, նաև տգիտություն է ամեն գնով խաղաղության գնալը, որովհետև այդ դեպքում գինը բարձրացնելու են ավելի ու ավելի: Այլ կերպ ասած, խաղաղության հարցը բավականին բարդ հարց է, և դրա համար է, որ այն «արագացումը», որ չգիտես ինչպես տրվեց այս գործընթացին, բոլորովին օգտակար չէր Հայաստանի համար:
Այդ արագացումը Հայաստանին դնում է կամ խաղաղության՝ իրեն թելադրվող պայմաններն ընդունելու, կամ ապակայունացման ռիսկի առաջ:
Ահա թե ինչու նաև շատ հմտորեն «մեջտեղից» դուրս եկան բոլոր միջնորդները, մինչ Հայաստանում հասարակությանը զբաղեցնում էին անիմաստ քննարկումներով, թե որ հարթակից է Բաքուն վախենում, իսկ որից՝ ոչ»:

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
2903:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
5402:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
6201:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
7100:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
9400:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
73Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
65Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
73Երեկ, 22:42