«Առաջարկել եմ փոփոխություններ կատարել «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» որոշման մեջ»․ Դավիթ Մանուկյան
![]() 183 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 19:12 «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով, փոփոխություններ կատարել կառավարության 13 հուլիսի 2017 թվականի N 808-Ն «ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման մեջ։ Մասնավորապես՝ բարձրացնել քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն 4 900 000 դրամի սահմանաչափը՝ հասցնելով առնվազն 20 000 000 դրամի, քանի որ, ներկայումս սահմանված չափը, ըստ էության, շատ քիչ է և անտրամաբանական։ Անգամ ամենահեռավոր գյուղերում կիսակառույց տները գնահատվում են շատ ավելի բարձր, քան այդ սահմանաչափն է և հանվում են վաճառքի՝ մարդկանց զրկելով վերջին կացարանից։ Բանկային պարտավորությունների պատճառով բազմաթիվ ընտանիքներ հայտնվում են շատ ծանր իրավիճակում՝ զրկվելով իրենց վերջին բնակարանից (տնից)։ Հույս ունեմ, որ այս որոշումը կվերանայվի և հազարավոր ընտանիքներ կազատվեն իրենց միակ բնակարանը կորցնելու սպառնալիքից»։ Աղբյուրը` Դավիթ Մանուկյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
