«Ես բացարձակ ոչ մի թերություն չեմ տեսնում․ Փաշինյանն իդեալական է»․ Ալխաս Ղազարյան

«Մեր պատգամավորներից որևէ մեկը կաշկանդված չի եղել որևէ միտք կամ այլ դիտակետ ներկայացնել»,- այս մասին «Ֆակտոր»-ի եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելուց հետո ՔՊ պատգամավորները, թերևս, ավելի կաշկանդված կլինեն և կփորձեն հանկարծ չշեղվել Նիկոլ Փաշինյանի պատկերացրած գծից։
Անդրադառնալով հարցին՝ վեցուկես տարվա ընթացքում ո՞րն է համարում Նիկոլ Փաշինյանի թերությունը, պատգամավորը պատասխանել է․ «Ես բացարձակ ոչ մի թերություն չեմ տեսնում, ընդհակառակն՝ իդեալական է, առավել քան, անկեղծ եմ ասում»։
Դիտարկմանը, որ նույնիսկ Փաշինյանն է ասում, որ ինքը թերացել է, Ղազարյանն արձագանքել է․ «Եթե մարդն ի վիճակի է իրեն ինքնաքննադատորեն մոտենալ, դա լավագույն արժեքն է, քանի որ ինքնաքննադատությամբ ավելի ես լավարկում քո հետագա աշխատանքները»։

«Հուլիսի 4-ից հետո Հայաստանը մտնելու է ներքաղաքական աննախադեպ լարված փուլ»․ Դավիթ Անանյան
3211:30
«Խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ է վնասազերծվել»․ ՆԳՆ (տեսանյութ)
3111:24
«Հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3611:18
Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3811:12
«Իսպանիան ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամ է»․ Թրամփ (տեսանյութ)
6911:04
«Արմեն Աշոտյանին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը»․ Տիգրան Աբրահամյան
3010:48
«ԱՄՆ-ն և Իրանը կրկին կքննարկեն հուշագիրը՝ Ալի Խամենեիի հուղարկավորությունից հետո»․ Կատարի ԱԳՆ
5310:33
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան (տեսանյութ)
4710:12