«Գյումրիում սա միակ մարզադպրոցն է, որն ունի մարզադահլիճ, բայց չունի ջեռուցում»․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյան ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում սա միակ մարզադպրոցն է, որն ունի մարզադահլիճ, բայց չունի ջեռուցում, իսկ պատերը մետաղյա թիթեղներից են։ Մոտ 6 միլիոն դրամով բոլոր պատերը կարող են ջերմամեկուսացում անել պոլիուրեթանային փրփուրով: Միայն դրանից հետո կարելի է ջեռուցում տեղադրել։
Սակայն այս իշխանությունը, ինչպես նախորդը, չի մտածում սպորտի և երեխաների մասին, մինչդեռ նրանք զբաղված են կոռուպցիայի միջոցով ինքնահարստացմամբ։
Առջևում Գյումրու քաղաքային ընտրություններն են, 0 հանդուրժողականությունը կոռուպցիայի դեմ, երեխաների և սպորտի զարգացումը լինելու է մեր առաջնահերթություներից: Բոլոր Գյումրիում ապրողներին խնդրում եմ, բաց մի՛ թողեք ձեր ապագայի օգտին քվեարկելու հնարավորությունը, տե՛ր կանգնեք ձեր քաղաքին և ապագային, և դուրս եկեք քվեարկության»։



«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
3621:54
Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը
5820:54
«Հանրության և իմ ակնկալիքն է՝ տեսնել ձեր հստակ դիրքորոշումը». Սամվել Աշոտյան
6220:48
«Եթե տուն է, ուրեմն ընտանեկա՞ն է, եթե կին է, ուրեմն կանանց նկատմամբ բռնությո՞ւն է». Աննա Հակոբյանը Շաքիում տեղի ունեցածը չի համարում ընտանեկան բռնություն (տեսանյութ)
7019:48
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի մեկնաբանությունները Վաշինգթոնին առաջարկված յոթօրյա ծրագրի վերաբերյալ
6319:42
«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
7517:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
7217:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
7616:36