Ինքնահրկիզման փորձ, ծեծկռտուք․ ի՞նչ է կատարվում մսի շուկայում

Երևանի Գումի շուկայում մսավաճառը փորձել է ինքնահրկիզվել։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։ Պատճառն այն է, որ Սննդամթերիք անվտանգության տեսչության աշխատակիցները առգրավել են շուկայում վաճառվող միսը, որը սպանդանոցի կողմից հաստատված փաստաթուղթ չունի։ «Ես ապրում եմ Շիրակի մարզում, այնտեղ սպանդանոց չունենք, միսը բերել եմ Երևան՝ վաճառեմ, ուզում են առգրավեն, թե սպանդանոցի թուղթ չունեմ։ Ավելի լավ ա ինձ վառեմ, քան էս միսը տանեն։ Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օր առաջ 1 մլն-ի միս են ձեռիցս վերցրել, հիմա էլ 800 հազարի»,- ասում է քաղաքացին։ Մսավաճառները բողոքում են, որ հենց Ամանորին ընդառաջ են այդ ստուգումները կատարվում և պատշաճ չի պարզաբանվում, թե միսը առգրավելուց հետո ուր է տարվում։ Տեղում էին նաև մեծաթիվ ոստիկաններ։ Իրավիճակը լարվեց, մսավաճառների և ոստիկանների միջև ծեծկռտուք սկսվեց։
«Առանց կշռելու, առանց փաստաթղթավորման տարան
տավարների ջանդակը ընդ որում կատեգորիկ չպատասխանելով՝ ինչո՞ւ են ողջ տարին թույլ տվել նույն անթուղթ մսի վաճառքը, այսօր հայտնվեցին օրենքի խախտումներով փաստացի, մարդկանց բռնաճնշեկով ու մեքենան մսավաճառների վրա քշելով, բերման ենթարկելով տարան մսերը 10 և ավելի ջանդակ»,- տեղից հայտնում է Սյուզի Բադոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում

«Միայն մի բան են մտածում, թե ոնց քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը բարձրացնեն»․ Ոսկան Սարգսյան
3116:24
«Փարիզում արտիշոկ ենք փորձում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5016:12
Մեծ Բրիտանիայում երկու օրում ավելի քան 1900 չվերթ է չեղարկվել
11416:01
«Հասանք Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5415:42
«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
6715:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
7514:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
8513:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
8112:48