«Տևական ժամանակ գործող կոռուպցիոն սխեմաների գոյությունը պայթեցնում է Նիկոլի միֆը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության «ճահճուտում» կենացները գնալով ավելի են քաղցրանում: Օր օրի ավելի են ընդգծվում իշխանության «ամրության» մասին մտացածին միֆերը, որոնցով տարիներ շարունակ հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը. ցցուն կերպով ակնհայտ է դառնում նրանց մերկությունը՝ «արքան տկլոր է»:
Վերջին մի քանի օրվա գզվռտոցները ապացուցում են այն թեզերի ճշմարտությունը, երբ ասում էինք, որ առանց Նիկոլի իշխանական բուրգ կոչվածը սովորական «թղթե տնակ» է՝ «ապակե գազանանոց», որտեղ բոլորը տակից պայքարում են միմյանց դեմ:
Բնավ չեմ վիճում այն մոտեցմանը, որ Աղազարյան-Ասլանյան դուետի շուրջ հյուսվածն արհեստական շոուի ժանրից է՝ սեփական քաղաքական ինտրիգներ ապահովելու համար (չմոռանանք, որ «մեծն Կոմբինատորը» դասական ինտրիգանտ է և սիրում է տարբեր «սարդոստայններ» հյուսել և շախմատային «վիլկաներով» հարցեր լուծել): Ըստ էության՝ չի բացառվում, որ նման կերպ որոշակի պլաններ են մտմտում, եթե հաշվի առնենք նաև օրերս Նիկոլի նախկին օգնական Սարգսյան Նաիրիի «կոշտ» խոսքը:
Սակայն շատ ավելի տրամաբանական է, որ թիմում առկա են խորքային խնդիրներ, և տևական ժամանակ գործող կոռուպցիոն սխեմաների գոյությունը պայթեցնում է Նիկոլի միֆը: Շատ բնական է, երբ նույն սոցիալական շերտում, նույն կաստայի ներկայացուցիչները, ովքեր ունեցել են ստարտային հավասար պայմաններ, Աղազարյանի ասած՝ միանգամից «այլասեռվում» են և կտրվում իրականությունից: Վստահ եմ՝ Նիկոլն այս ամենը հրաշալի գիտակցում է, նաև գիտի, թե վերջում, որպես կանոն, ինչ է լինում:
Նախանձը շատ վատ բան է և հաճախ ունենում է անդառնալի հետևանքներ»։

«Սուվորովի հայկական արմատների մասին վարկածը հիմնված է նրա մոր տոհմաբանության վրա»․ Հրայր Կամենդատյան
2303:06
«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
5502:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
16600:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
70Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
79Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
78Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
90Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
78Երեկ, 21:18