««Զզվանքի գործոն». ֆիլմ Հայաստանի կեղտաջրերի մաքրման և ջրային ոլորտի կառավարման անտեսված խնդիրների մասին

Կանաչ Հայաստան ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Զզվանքի գործոն» ֆիլմն ու մանրամասնել. ««Զզվանքի գործոն» վավերագրական ֆիլմը Հայաստանի կեղտաջրերի մաքրման և ջրային ոլորտի կառավարման անտեսված խնդիրների մասին է։ Մինչ աշխարհը
պայքարում է ջրային պաշարների անխնա սպառման և կլիմայի փոփոխության դեմ, Հայաստանը ահռելի ջրային կորուստների պայմաններում դեռևս չունի կեղտաջրերի լիարժեք մաքրում իրականացնող կայաններ, ջրային ոլորտի ռազմավարություն, իսկ ստանձնած միջազգային պարտավորություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար չկան բավարար կարողություններ։
Սննդային անվտանգության ու ջրային ոլորտի կառավարման խնդիրների ֆոնին Հայաստանի չմաքրվող կեղտաջրերը շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը՝ լուրջ ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար:
Ֆիլմի զարգացմանն աջակցել է Journalismfund Europe հիմնադրամը։ Ֆիլմը ստեղծվել է n-ost Online Journalism, In-depth ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է
Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135807.10.2026, 01:06