Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Աշխարհը շվարած է մեզ վրա. Երևանի և Լոնդոնի տոնածառերը` քննարկման առարկա». Գագիկ Համբարյան

«Աշխարհը շվարած է մեզ վրա. Երևանի և Լոնդոնի տոնածառերը` քննարկման առարկա». Գագիկ Համբարյան
333
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 19:54

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանի և Լոնդոնի տոնածառերը՝ քննարկման առարկա:
Ռուսաստանյան մի քանի միլիոն հետևորդներ ունեցող հայտնի թելեգրամյան ալիքները (Топор + և այլն) հայտնում են, որ համացանցում ակտիվ քննարկման և համեմատության են արժանացել Լոնդոնի և Երևանի տոնածառերը...
Ի դեպ, ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների պակաս չի զգացվում նաև թելեգրամյան ալիքներում, որից մեկ֊երկուսը տեղադրում եմ տեսանյութին կից...
Այո, աշխարհը շվարած է մեզ վրա... «Հետամնացները» չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդքան կորուստներից և ստորացումներից, ինչպես նաև խայտառակ աղքատության ֆոնին այդքան գումար ծախսել տոնածառի վրա»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան