Արգելել են քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան
![]() 227 Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 20:42 Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի միության թելեգրամ-ալիքը, Միհրանյանը Հայաստան է ժամանել ծնողների շիրիմներին այցելելու համար: Օդանավակայանում Միհրանյանին հայտնել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Ազգությամբ հայ, բայց ՌԴ-ում ապրող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հայտնի է Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ քննադատական հայտարարություններով, որն էլ, ըստ ամենայնի, պատճառ է դարձել, որ նրա մուտքը երկիր արգելվի: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունների պահանջով Հայաստան մուտքն արգելվել է նաև RT հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և այլ հասարակական ու քաղաքական գործիչների համար: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
