Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Պարզաբանում` արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ». Ռոման Երիցյան

«Պարզաբանում` արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ». Ռոման Երիցյան
130
Այսօր, 21:00

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզաբանում՝ արցախցի կնոջ ձերբակալության վերաբերյալ
Քիչ առաջ հայտարարել էի, որ 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ Կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին մասնակցելու պատճառով այսօր Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից Երևան ժամանած Զարինե Աղաբաբյանը։
Այժմ պարզաբանում եմ, որ վերոգրյալ փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթի շրջանակում Զ․Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։
Զարինեին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Զարինեն 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան