«Ունենք թաղամասեր, որտեղ տրանսպորտի վիճակը վատացել է, օրինակ՝ Նորագավիթում». Տիգրան Ավինյան
![]() 203 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 10:36 «Մարդկանց հիմնական խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը: Կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք, որն առաջնային խնդիր է և պետք է լուծենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Ունենք թաղամասեր, որ վատացել է իրավիճակը, օրինակ՝ Նորագավիթում: Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ մենք սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը, լուծումներ գտնենք՝ ավտոբուսների գնմամբ: Մենք հիմա ամեն ինչ փորձում ենք տանել դեպի նրան, որ ավտոմեքենաների հոսքը Երևան քաղաքում նվազի, և ավելանան մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից: Դա նշանակում է, որ հանրային տրանսպորտում հոսքը պետք է ավելանա և մենք պատշաճ մակարդակի ծառայություն պետք է մատուցենք»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ 171 նոր ավտոբուսները, 15 տրոլեյբուսները այդ հարցում օգնելու են, բայց դեռ կան կոնկրետ հարցեր, որոնք պետք է լուծումներ ստանան: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
