Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Գում»-ից ձերբակալված 2 մսավաճառի դատն է ընթանում»․ Սյուզի Բադոյան

««Գում»-ից ձերբակալված 2 մսավաճառի դատն է ընթանում»․ Սյուզի Բադոյան
90
Երեկ, 23:06

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա դատարանում «Գում»-ից ձերբակալված 2 մսավաճառների դատն է ընթանում։
Աջափնյակի ընդհանուր իրավասության դատարանից քիչ հետո բաց կթողնեն կամ կալանքի կտանեն տղաներին,
մեկը Վեդիից Արամն է, մյուսը՝ իրեն բենզինով այրելու փորձ արած տղամարդու որդին՝ Ռուբենը Շահինյան։
Կալանքի տանելու տրամադրվածություն կա, բայց փաստեր չկան։
Առաջադրված մեղադրանքը՝ խուլիգանություն և ոստիկանական մեքենայի վնասում։
Բայց չկա փորձաքննություն, ու չկան ապացույցներ՝ հիմնավորելու, թե ով, երբ և որտեղ է վնասվել ոստիկանի մեքենան։
Խոսքն օպերի մեքենայի մասին է, որը կանխավ բերվել էր դեպքի վայր և կանգնեցվել հենց մսավաճառի քթի տակ։
Իսկ երբ բռնաճնշումներով ինքնահրկիզման փորձ արած տղամարդուն զոռով նստեցրին, որ բերման ենթարկեն, որդին ու մյուսները փորձեցին շրջափակել մեքենան, որպեսզի տեղից չշարժվի։ Իսկ ոստիկանական զորքը զոռով շարժեց տեղից մեքենան ու, քշելով մարդկանց վրա, տարավ Ռուբենի հորը։
Հիմա այդ կանաչ «Մերսեդես»-ն են, իբր, վնասել։
Ու իբր, հայհոյել են, բայց ես ամբողջ ընթացքում նկարել եմ ու չի հնչել ոչ մի հայհոյախառն խոսք»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան