Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մի մառազմատիկ բան էլ ասեմ «Գում»-ի մսավաճառներից». Սյուզի Բադոյան

«Մի մառազմատիկ բան էլ ասեմ «Գում»-ի մսավաճառներից». Սյուզի Բադոյան
138
Երեկ, 23:30

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի մառազմատիկ բան էլ ասեմ «Գում»-ի մսավաճառներից:
Պարզվում է՝ 8 ձերբակալվածներից 3-ը նույն ընտանիքի տղամարդիկ են՝ ինքնահրկիզման փորձ արած հայրը՝ 2 որդիների հետ:
Գժանոց, էլի..
Հոր թասիբը պահած երկու որդուն հետը տարել են ու երեք օր մի ընտանիքի բոլոր տղամարդկանց հավաքել-ազատազրկել են, ինչ է թե կովի մորթի մեթոդն առանց սպանդանոցի էր արել:
Ավելին ասեմ, հորն ու մի որդուն ազատ արձակեցին այսօր առավոտյան, իսկ փոքրին՝ Ռուբեն Շահինյանին, հիմա դատում են՝ ոչ մի բանի համար:
Այս պահին Աջափնյակի դատարանի մոտ են մսավաճառների ընտանիքները, ներսում երկու տղաների դատերն են հաջորդաբար ընթանում:
Գետինը մտնեք դուք, փթիրներ, սա ա իզմեր չունեցողների իշխանության դեմքը»:

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան