Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն
![]() 218 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 21:18 ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն։ Տեղեկությունը «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հայտնել է անձամբ Ասլանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կհրավիրի։ Խմբակցությունից հեռացնելուց հետո իշխանականները Հակոբ Ասլանյանին կհեռացնեն նաև կուսակցությունից։ Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։ Հայտարարությունից ընդամենը ժամեր հետո Հակոբ Ասլանյանն իր մեղայականը հրապարակեց, թե փոշմանել է, իսկ հայտարարությունն արել է տաք գլխով, ընդ որում, ինչպես Ասլանյանի հրապարակած էկրանապատկեր-ն (screenshot) էր մատնել, զղջման տեքստն ուղարկել էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հակոբ Ասլանյանի այս աղմկահարույց հայտարարությունից հետո ուշ երեկոյան ՔՊ-ն հաշված ժամերի ընթացքում նիստ հրավիրեց և պատգամավորին հեռացրեց խմբակցությունից։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
