«Նման «հոգատար» քաղաքային իշխանություն չեմ հիշում»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Նման «հոգատար» քաղաքային իշխանություն ես չեմ հիշում։ Երկու տարի անընդմեջ հարյուրավոր ծառեր հատվեցին, այն էլ փողոցների երկայնքով, փաստացի, ֆիլտրը ոչնչացվեց, որը բնակչության առողջության պաշտպանության առաջին շերտն է։ Տարիներ կանցնեն, մինչև կվերականգնվի շերտը, կամ էլ ոչ, պայմանավորված բույսի ընտրությամբ։ Հիմա հանկարծ գիտակցում եղավ, որ Երևանում օդի աղտոտումը «լեգենդ» չէ, այլ դառը իրականություն, որի համար երևանցին կյանքով է վճարում, այդ թվում նորածինը։ Ձեր մոտեցումները ուղղակի «փայլուն» են. մեղավոր են «նախկինները, ձմեռը, մեքենաները, չար ու նախանձ ընդդիմադիրները» և այդպես շարունակ… Մտածե՞լ եք, ինչ ձեռքբերումներով եք մնալու մայրաքաղաքի պատմության մեջ… Ծառահատումների մորատորիում հայտարարեք քաղաքում, մարդկանց կյանքն է զոհասեղանին։ Ամենն ավելի քան լուրջ է։ Բժիշկներ, արձագանքեք, աղը վտանգավոր է, պայքարը տեղին, իսկ օդի աղտոտման մասին ասելիք չունե՞ք…»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135807.10.2026, 01:06