«Զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 291 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 12:12 «Մեր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, պարզվում է ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու հնարավոր հետևության կա։ Կամ համտարած առողջական խնդիր ունենք, որը պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է։ Կամ մենք գործ ունենք համատարած իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահման հետ։ Ցավոք չենք կարող ասել, որ առողջապահական խնդիր չունեք, հարյուրավոր դպրոցներում սպորտով զբաղվելու ենթակառուցվածք և ընկալում չկա։ Պատանի տարիքից համատարած ծխում և ալկոհոլ են օգտագործում»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով զինծառայությունից ազատվելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկի փոփոխությանը՝ Փաշինյանն ասաց․ «Բանակում ծառայությունների տեսակներ կան, որոնք համատեղելի են բազմաթիվ սահմանափակումների հետ։ Երբ ասում ենք բանակում ծառայություն, հասկանում ենք միայն ինչ-որ խոշոր տրամաչափի զենքեր հրել կամ օգտագործել, բանակում ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի։ Նա նաև կարիծիք հայտնեց, որ սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
