«Չի բացառվում՝ մենք ևս բողոքարկենք, որ կարմիր կետագծերի մասին որոշումը ճանաչվի անվավեր»․ Մանուկ Սուքիասյան
![]() 208 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 20:00 Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատական առաջին հաղթանակն ընդդեմ կարմիր գծերի»։ Ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին՝ Սուքիասյանը նշել է․ «Եթե հիշում եք՝ նախորդ տարվա դեկտեմբերին իշխանություններն աղմկահարույց նախագիծ բերեցին, որով Երևանում կարմիր կետագծերի գումարը տարեկան 12 հազարից դարձրեցին 160 հազար դրամ։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով սկսեց վիճարկել այդ նախագիծը։ Այդ դատական էպոպեան տևեց ուղիղ մեկ տարի, և այսօր որոշակի ինֆորմացիա ստացանք, որ դրական հանգուցալուծման սցենար է գործելու։ Այսօր պետք է պաշտոնապես դատարանի վճիռը հրապարակվեր, բայց չհրապարակվեց, ասացին, որ վաղը կլինի։ Բայց արի ու տես, որ ինչ-որ այլ աղբյուրներից տեղեկանալով՝ քաղաքային իշխանությունները շտապեցին ազդարարել, որ այդ նախագիծը անվավեր է ճանաչվել, և իրենք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան։ Բայց այդ նախագիծը անվավեր չի ճնաչվել, այլ ճանաչվել է ոչ իրավաչափ․․․ Չի բացառվում, որ մենք ևս բողոքարկենք, որ այդ որոշումն ամբողջապես ճանաչվի անվավեր»։ Աղբյուրը` Մանուկ Սուքիասյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
