«Բազմաթիվ հիվանդություններով տառապող կալանավորը հացադուլ է հայտարարել»․ Ժաննա Ալեքսանյան
![]() 214 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 20:18 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է՝ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին և ՀՀ արդարադատության նախարարությանը։ «Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից հացադուլի մեջ է Արմավիր քրեակատարողականում պահվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, հեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաքարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը։ Նա պահանջում է իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկների վերահսկողության տակ և այդ պահանջը 43 օր անց չի բավարարվում։ Պրոբացիայի ծառայությունից Նաիրա Բաբայանն ասում է, որ ստացիոնար բուժման ցուցում չունեն, կալանավորի առողջական վիճակը բավարար է։ Բացարձակապես որևէ անհանգստություն չկա, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Ավելին, Նաիրա Բաբայանը համոզված է, որ կալանավորը հատուկ է հացադուլ հայտարարել, որ տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց։ Այս տրամաբանությունը կարող է պատճառ լինել նրան հիվանդանոց չտեղափոխել։ Կալանավորը դիմել էր նաև Մարդու Իրավունքների պաշտպանին, սակայն այդ դիմումն անարձագանք է մնացել, նրան չեն այցելել։ Հիշեցնում եմ, պետությունն է պատասխանատու ազատազրկված անձանց կյանքի և առողջության համար»,- հայտնել է իրավապաշտպանը։ Աղբյուրը` Ժաննա Ալեքսանյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
