«Հպարտ քաղաքացու հարկերի հաշվին քանի՞ զիբիլ համակարգիչ գնվեց»․ Անուշ Պողոսյան
![]() 228 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 21:00 «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018թ․ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ այսուհետ կառավարությունը աշխատելու է հայկական արտադրության համակարգիչներով, նաև հորդորեց պետական մարմիններին գնել բացառապես հայկական արտադրության համակարգիչներ, որին ի պատասխան՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք բերեց 2420 դյուրակիր համակարգիչները, որոնք բաշխվեցին բուժհաստատություններին։ Եվ ահա ԱՆ նախարարի տեղակալը Արարատի մարզում հանդիպման ժամանակ բուժաշխատողներին հայտարարում է, որ հայկական արտադրության համակարգիչները զիբիլ են և պետք է դեն նետել և նոր համակարգիչներ ձեռք բերել։ Հիմա մտածում եմ 1․ Վարչապետին 2018թ-ին ո՞վ համոզեց, որ հայկական արտադրության համակարգիչները լավ են։ 2․ Հպարտ քաղաքացու հարկերի հաշվին քանի՞ զիբիլ համակարգիչ գնվեց։ 3․ Այդ համակարգիչներով էլեկտրոնային դեղատոմսեր ո՞նց են գրվելու։ 4․ Ինչո՞ւ դրա մասին չխոսվեց, երբ ասվում էր, որ համակարգը տեխնիկապես պատրաստ չէ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը։ Մի խոսքով՝ շատ հարցեր ու 0 պատասխան»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
