«Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան
![]() 197 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 11:36 «Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Հայաստանում այն, ինչը մեր ամենաուժեղ տեղն է»,-168-ի եթերում նման տեսակետ հայտնեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը: «Այո՛, մենք այսօրվա վիճակով պարտվել ենք, բայց մենք վերջնական թուլացած չենք, քանի մեր ողնաշարը կոտրված չէ, քանի մենք հասկանում ենք՝ ինչ է եղել և կարող ենք վաղը վերականգնվել: Մեր ազգային ողնաշարը կոտրված չի: Բայց Նիկոլ Փաշինյանը կոտրում է դա: Ասում է՝ մենք ենք մեղավոր, ինչը հոգեբանորեն նշանակում է, որ դու ոչ մի բան ես, դու արժանի ես եղել ցեղասպանության, Արցախյան հաղթանակն էլ խաբկանք էր, մենք արժանի չէինք դրան»,-ասաց բանաստեղծուհին՝ հավելելով, որ քաղաքական առումով էլ «մենք ենք մեղավոր»-ը նշանակում է, որ մենք այլևս ոչ մի պահանջ չենք ներկայացնելու ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին: Բանաստեղծուհու խոսքով Փաշինյանի ուժեղ կողմն այն է, որ ինքը անընդհատ իր դիսկուրսը պահում է՝ հիմարություններ է ասում, և նրան հաղթելու համար նախ մտային դաշտում է պետք փոփոխություն կատարել . «Եթե Նիկոլը փորձում է կոտրել մեր ողնաշարը, ապա մենք էլ ավելի պետք է ուժեղացնենք այդ ողնաշարը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
