Զոհված զինվորների ծնողից հափշտակվել է խոշոր չափի գումար
![]() 177 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 10:36 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հզր ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը: 2024 թվականի դեկտեմբերի 9-ին հսկող դատախազը Ա.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը): Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ»: Աղբյուրը` ՀՀ ՔԿ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
