«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
![]() 246 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 12:06 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Այսօր Հայաստանում պատգամավորներ են դարձել մարդիկ, ովքեր հանրային կյանքում որևէ դեր չեն ունեցել և չեն առանձնացել ոչ իրենց համայնքներում, ոչ էլ առաջադրող կուսակցությունում կամ դաշինքում։ Հրաժարվեցինք մեծամասնական ընտրակարգից, որից հետո նաև ռեյտինգային համամասնական ընտրակարգից՝ պատճառաբանելով, որ օլիգարխները չարաշահում են և լծակներ են ստանում այդ ձևաչափում։ Սակայն հեղափոխությունից հետո բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեին և հետևաբար օլիգարխները չպետք է կարողանային միջամտել որևէ ընտրական գործընթացի։ Արդյունքում, համամասնական ընտրակարգով ձևավորված խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ՝ Փաշինյանը, Քոչարյանը և Սարգսյանը։ Որոշ ժամանակ առաջ էլ պատգամավորների մի խումբ նույնիսկ վայր դրեցին իրենց մանդատները, որ Ռոբերտ Քոչարյանի որդին վերցնի մանդատ և ազատ արձակվի կալանքից։ Արդյո՞ք սա ժողովրդավարական գործընթացի արդյունքում էր, կարծում եմ՝ ոչ։ Օլիգարխների գերակայության դեմ պետք է պայքարել պետական ինստիտուտների զարգացման միջոցով, այլ ոչ թե ոչնչացնելով ներկայացուցչական ժողովրդավարության ընտրական ինստիտուտները»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
