Թրամփն սպառնում է ԵՄ-ին մաքսատուրքերով, եթե դաշինքն ավելի շատ նավթ և գազ չգնի ԱՄՆ-ից

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ԵՄ-ին, որ դաշինքը պետք է պարտավորվի ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել, այլապես մաքսատուրքեր կկիրառի, դեկտեմբերի 20-ին հաղորդել է Financial Times-ը: Սա նրա առաջին «հարձակումն է» Բրյուսելի վրա ընտրություններում հաղթելուց հետո:
Միացյալ Նահանգները հում նավթի՝ աշխարհի խոշորագույն արտադրողն է և Հեղուկացված բնական գազի ամենամեծ արտահանողը:
«Ես Եվրոմիությանն ասացի, որ նրանք պետք է փոխհատուցեն Միացյալ Նահանգների հետ ունեցած իրենց հսկայական դեֆիցիտը՝ մեր նավթն ու գազը մեծ մասշտաբով գնելով: Հակառակ դեպքում ամենուր հարկացուցակներ (տարիֆներ) կլինեն»,- գրել է Թրամփն իր Truth Social հարթակում:
Թրամփի սպառնալիքը հաջորդել է Բրյուսելի առաջարկներին, որ անդամ երկրները կարող են գնել ավելի շատ ամերիկյան հեղուկ գազ, որը փրկօղակ է դարձել դաշինքի համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է հանածո վառելիքի մատակարարումներն Ուկրաինա իր լայնածավալ ներխուժումից հետո:
ԵՄ պաշտոնյաները նույնպես սկսել են աշխատել հնարավոր առևտրային պատժամիջոցների վրա, եթե Թրամփը որոշի մաքսատուրքեր սահմանել, սակայն մայրաքաղաքները ցանկանում են խուսափել Սպիտակ տան հետ աճող տնտեսական հակամարտությունից՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից կախվածության այլ ոլորտները, օրինակ՝ պաշտպանությունը:
Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերին հայտարարել էր, որ ԵՄ-ն կքննարկի ԱՄՆ-ից ավելի շատ գազ գնելու հարցը:
«Մենք դեռ շատ հեղուկացված բնական գազ ենք ստանում Ռուսաստանից, և ինչու չփոխարինենք այն ամերիկյանով, որն ավելի էժան է մեզ համար և նվազեցնում է մեր էներգիայի գները»,- ասել է նա լրագրողներին:
ԵՄ պաշտոնյան ասել է, որ Թրամփի սպառնալիքները տարօրինակ են՝ հաշվի առնելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ակնարկել է հենց դա անելու հնարավորության մասին:
Էներգետիկ վերլուծաբաններն ասում են, որ ԱՄՆ-ն պետք է ընդլայնի հեղուկ գազի արդյունահանումը ԵՄ-ին ավելի շատ գազ մատակարարելու համար:
ԱՄՆ-ն արդեն ԵՄ-ի հեղուկ գազի և նավթի ամենամեծ մատակարարն է։ 2024 թվականի առաջին կիսամյակում ԱՄՆ-ն ապահովել է ԵՄ-իդրա ներմուծման մոտ 48%-ը՝ Ռուսաստանից ստացած 16%-ի դիմաց։ Եվրոստատի տվյալներով՝ երրորդ եռամսյակում ԱՄՆ-ին բաժին է ընկել ԵՄ նավթի ներմուծման 15%-ը։
Թրամփը սպառնացել է հարկացուցակներ սահմանել տարբեր երկրների հանդեպ՝ Չինաստանից մինչև Կանադա, և հատկապես թիրախավորել է այն երկրներին, որոնք առևտրային դեֆիցիտ ունեն Միացյալ Նահանգների հետ: ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ 2022 թվականին ԵՄ-ի հետ ապրանքների և ծառայությունների առևտրի դեֆիցիտը կազմել է 131,3 միլիարդ դոլար։
Թրամփը բազմաթիվ դժգոհություններ ունի ԵՄ-ից և քննադատել է Եվրոպային պաշտպանական ծախսերի անբավարարության և ԱՄՆ-ԵՄ առևտրային դեֆիցիտի համար:
Անցյալ ամիս Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ արեց Եվրոպայի քաղաքական առաջնորդներին համագործակցել իր հետ մաքսատուրքերի հարցում և գնել ավելի շատ ամերիկյան արտադրության ապրանքներ:
ԵՄ-ն ցանկանում է խուսափել Թրամփի հետ առևտրային պատերազմից և վերջին ամիսը փորձել է գտնել մաքսատուրքերից խուսափելու հնարավոր ուղիներ՝ ավելացնելով ամերիկյան ապրանքների գնումները, ինչպիսիք են հեղուկ բնական գազը կամ գյուղատնտեսական ապրանքները:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
68316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
69315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
52814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
118213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
60712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
158110.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
173209.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
73109.11.2026, 15:18