Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
![]() 299 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 23:24 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն, ով ապօրինաբար պահվում է Բաքվում, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից: Այդ մասին հայտնել է Վարդանյանի որդին՝ RTVI հեռուստաալիքին։ Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են «ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը»։ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, նշում է․ «Առանցքային խնդիրն ու իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք կարող են նրա հետ շփվել, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ տեսնել հորս, ոչ կապվել նրա հետ։ Նրանց համապատասխան հարցումները կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել: Այսինքն, դա ինֆորմացիայի բացարձակ վակուում է և ամբողջական մեկուսացում»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
