Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանին թվում է, որ եթե իրենց մոտ ամեն բան լավ է, ժողովրդի մոտ էլ է լավ». Դավիթ Մանուկյան

«Փաշինյանին թվում է, որ եթե իրենց մոտ ամեն բան լավ է, ժողովրդի մոտ էլ է լավ». Դավիթ Մանուկյան
141
Այսօր, 01:06

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանում պաշտոն ստանալու, կամ լավ աշխատանքի տեղավորվելու գլխավոր պայմանը ծանոթ-բարեկամ սկզբունքն է։
Սա նույնպես կոռուպցիայի տեսակ է, իսկ Հայաստանում այն կրում է համակարգային բնույթ։
Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ կտրվել է իրականությունից և ոչ մի աղերս չունի ժողովրդի և նրա խնդիրների հետ։ Մեկ-երկու մարզային այցերն էլ կրում են ձևական բնույթ և հետապնդում են մեկ նպատակ՝ խաբեությամբ ստանալ ժողովրդի քվեն:
Փաշինյանին և նրա շրջապատին թվում է, որ եթե իրենց մոտ ամեն բան լավ է, նշանակում է՝ ժողովրդի մոտ էլ է լավ»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան