Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
![]() 242 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 17:30 Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը, որով նա պահանջում էր քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդակցության այլ ձևերի գաղտնիությունն ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։ Ըստ քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից, գրում է «Ազատություն»-ը։ Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբուսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։ «Ակնհայտ է, որ խախտումը կա, հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»,- ասել է փաստաբանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
