Սև ծովի ափերը պատվել են նավթամթերքով

Կրասնոդարի երկրամասում աշխատանքներ են տարվում ափերը նավթամթերքներից մաքրելու ուղղությամբ: Նավթամթերքը Սև ծովում և դրա ափերին է հայտնվել Կերչի նեղուցում երկու լցանավերի խորտակման հեևանքով Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ափամերձ 54 կմ աղտոտված է։
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է Կրասնոդարի երկրամասի ափամերձ հատվածի մաքրումը: Ընդհանուր առմամբ, 54 կմ-ը պետք է մաքրվի աղտոտվածությունից: Դրանցից 44 կմ-ը Անապայում է, 10 կմ-ը՝ Տեմրյուկի շրջանում»,- ասվում է հայտարարության տեքստում:
Ավելի քան 6000 մարդ և ավելի քան 300 միավոր տեխնիկա ներգրավված է ափին տարվող աշխատանքներում: Ընդհանուր առմամբ, լցանավերը տեղափոխում էին մոտ 9,2 հազար տոննա մազութ, սակայն դրա մի մասն է հասել ծովափ։ Կուբանի լողափերից արդեն հանվել է մի քանի հազար տոննա մազութ՝ խառնված ավազի հետ։
Տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևի խոսքով, մինչ օրս հայտնաբերված աղտոտվածությունը վերացնելու համար կպահանջվի մոտ մեկ ամիս։ Միաժամանակ, գարնան երկրորդ կեսին տեղի կունենա աշխատանքի երկրորդ փուլը՝ ծովի ջրի ջերմաստիճանը կփոխվի, ինչի պատճառով այն ծանր ֆրակցիան, որն այժմ նստել է հատակին, դուրս կգա մակերես։
«Երբ այն բարձրանում է, չպետք է հայտնվի ափին, մենք պետք է այն հավաքենք, քանի դեռ ծովում է՝ սա ռազմավարական խնդիր է այսօր»,- բացատրել է նա։

«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13111:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
229Երեկ, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
33506.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
33206.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
63303.09.2026, 11:00
«Հերթական խայտառակ վիճակը, այս անգամ՝ Ազատի ջրամբարում». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
85830.08.2026, 22:54
«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ
86330.08.2026, 21:18
«ԲԸՏՄ-ն հպարտությամբ հայտարարեց, իբր Քարի լճի շրջակայքը մաքրվել է». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
84130.08.2026, 19:54