«Ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին` գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը»․ Արա Պողոսյան
![]() 216 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ., 19:24 Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում հատուկ տեղ է տվել Կոսովոյին (Ալբանիային կից) և Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդ որում, ըստ Ահմեդ Դավութօղլուի Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարավային Կովկասում Թուրքիայի հիմնական կռվաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցությունը պետք է խարսխի Բալկաններում և Հարավային Կովկասում, ստեղծելով մերձավոր տարածաշրջանում իր ռազմավարական խորությունը։ Ըստ էության Թուրքիան առաջին խնդիրը լուծեց՝ Կոսովոն դարձնելով Սերբիայից անկախ և թուրքական ազդեցությունը կարող սուբյեկտ Եվրոպական միության «ներսում», որը նաև Թուրքիայի հենակետն է Բալկաններում։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը ըստ էության այս պահին ևս լուծել է Թուրքիան, և միայն մնացել է ապահովել ընդհանուր ճանապարհ, որը կամբողջացնի Թուրքիայի ռազմավարական խորությունը Բալկաններճց մինչև Միջին Ասիա, Հարավային Կովկասից մինչև Ալթայ, Թուրքիայի հարավային սահմաններից մինչև Եմեն և Սոմալի։ Թուրքիան հենց Դավութօղլուի միջոցով ձևակերպել է իր ռազմավարական խորության հասկացությունը։ Ավելին՝ Թուրքիան այժմ նաև ջրային ռազմավարական խորության գաղափարն է առաջ մղում «Երկնագույն հայրենիք» (թրք. Mavi vatan) գաղափարի միջոցով։ Հայաստանի իշխանությունների կողմից կատարվում է Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին հարվածելու հերթական քայլը... Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
