«Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից». Տաթևիկ Հայրապետյան
150 Երեկ, 22:00 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը․ « Օրերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի «Օտարերկրյա միջամտության և հիբրիդային սպառնալիքների» հարցերով հանձնաժողովը (այն ստեղծվել է 2024 թվականի սեպտեմբերին) ծավալուն (ավելի քան 60 էջ) զեկույց է հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։ Շատ ուշագրավ շեշտադրումներով զեկույց է մի պետության կողմից, ով ակտիվորեն զբաղված է ՀՀ-ի և մի շարք այլ պետությունների դեմ հիբրիդային ու տեղեկատվական պատերազմով։ Որոշ կարևոր հատվածներ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Զեկույցի նախաբանում գրված է․ «1991-ի հոկտեմբերի 18-ին, երբ ընդունվեց «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտը, Ադրբեջանն արդեն չորս տարի կրում էր հարևան Հայաստանի միջամտությունն ու սպառնալիքները։ Այս ընթացքում մոտ 300000 ադրբեջանցիներ, որոնք դարեր շարունակ ապրել են իրենց պապական հողերում՝ այսօրվա Հայաստանում, բռնի տեղահանվել են դաժան էթնիկ զտումների արդյունքում»։ Հետագայում, իհարկե, ներկայացվում է Լեռնային Ղարաբաղում ձեռնարկված ագրեսիայի մասին իրենց պաշտոնական խոսույթները, որոնք միտված են «արդարացնելու» պատերազմը։ Փաստացի, Ադրբեջանի ԱԺ-ի վերոնշյալ զեկույցում ևս մեկ անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Զեկույցի ամբողջ էությունն այն է, որ Եվրոպական Խորհրդարանի, ԵԽԽՎ-ի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ պետությունների խորհրդարանների հայտարարությունները, որտեղ քննադատություն է հնչեցվում Ադրբեջանի հասցեին, դա բացառապես ներկայացվում է որպես «գլոբալ հայկական համայքնի» ձեռքի գործ։ Զեկույցի թիրախում են նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, օրինակ՝ «Freedom House», «NED», «Human Rights Watch», «Amnesty International» և այլք։ Զեկույցում առանձնահատուկ ծավալուն անդրադարձ են անում Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև նրա որդուն՝ Դավիթ Վարդանյանին ու գործընկեր Նուբար Աֆեյանին։ «Վարդանյան-Աֆեյան համագործակցության հակաադրբեջանական քարոզարշավը ներառում է բարձրակարգ PR ընկերությունների, Հոլիվուդ անհատականությունների, ազդեցիկ ամերիկ գործարարների, նշանավոր ընտանիքների և նույնիսկ պետական պաշտոնյաների ներգրավվածություն»,-գրված է զեկույցում։ Այսինքն՝ Բաքվի բանտում մեկուսացման մեջ պահվող Վարդանյանը մեղադրվում է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի մասին գրվող նյութերի համար։ Վարդանյանի հանդեպ ադրբեջանական իշխանությունների մտասևեռումը ևս մեկ անգամ փաստում է, որ նրա և ապօրինաբար պահվող մեր մյուս հայրենակիցների ազատ արձակումը ֆիզիկական անվտանգության հարց է։ Իրականում այս զեկույցն ինքնին ՀՀ-ի, նաև մի շարք արևմտյան երկրների ու միջազգային կազմակերպությունների դեմ տարվող տեղեկատվական քարոզչության ցուցիչ է։ Սա նաև նշանակում է, որ անգամ ՀՀ ղեկավարության վարած այսօրվա քաղաքականության պայմաններում Ադրբեջանը չի հանգստանում, չի բավարարվում, գեներացնում է տարածքային նոր պահանջներ։ Բայց սա նաև նշան է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից, ուստի Ալիևը անհրաժեշտություն է համարել իր ավտորիտար վարչակարգի մասին քննադատությունը գցել երևակայական «գլոբալ հայկական համայնքնի» «գրպանը»։ Եվ ի վերջո, եթե մեր ղեկավարության անգործության պայմաններում են այսքան «նեղվում», պատկերացրեք՝ որքան ձեռբերումներ կարելի էր գրանցել աշխատելու, Ալիևի վտանգավոր խոսույթներն իր դեմ ուղղելու դեպքում։ Մենք դրա բոլոր հնարավորություններն ունենք, և դա Ալիևի ագրեսիվ մտադրությունները զսպելու կարևոր գործիքակազմ է»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Ո՞ր պահից սկսած արիական հայը վերածվեց նման աղբի». Հրանտ Ավետիսյան
6203:12«Ծանր է այն ազգերի վիճակը, ովքեր ստեղծում են ամենազոր հերոսների կերպարներ». Արգիշտի Կիվիրյան
7801:06«Հայաստան պետության գոյության համար միայն մեկ տեսական և գործնական հնարավորություն կա». Արա Պողոսյան
9300:48Արագածոտնի Կոտայքի մարզերում ձյուն է տեղում
9000:36Տևական ժամանակով ջուր չի լինի
13000:30«Սիրիացի պատվախնդիր ու խիզախ երիտասարդները ձեզ Սիրիայից կվտարեն». Այաթոլլահ Խամենեի
11100:24«Տվեց անցավ». Արմեն Դուլյան
113Երեկ, 23:30«Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Քրյուգերի էֆեկտ». Սերոբ Խաչատրյան
111Երեկ, 23:12