Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
![]() 479 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ., 11:24 Երևանի բնակչուհի Գոհար Սարգսյանը իր դժգոհությունն ու վրդովմունքն է հայտնել հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարության վերաբերյալ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, նա ասել է․ «Հայրիկիս 2004 թվականի դեկտեմբերի 9-ին հուղարկավորեցինք «Սպանդարյան» գերեզմանատանը օրենքով ու փաստաթղթերով տրամադրված 3-ը 4-ի վրա հողակտորում։ Այնպես ստացվեց, որ գերեզմանատեղիում բետանոպատում և շինարարություն չարեցինք, բայց անունը գրված էր, թումբը միշտ թարմացնում էինք և ակնհայտ երևում էր, որ այդտեղ մարդ կա հուղարկավորված։ Հաճախակի գնում էինք հայրիկիս գերեզմանին այցի, խունկ ծխեցնում, հարգում։ Վերջին անգամ մի քանի օր առաջ գնացինք ու տեսա, որ հայրիկիս հատկացված 3-ը 4 չափի հողակտորի ուղիղ կեսը բետոնապատվել, սալապատվել և խճաքարով ծածկվել է, իսկ հողաթումբը՝ չկա։ Դիմեցի պատասխանատուներին, իսկ նրանք ասացին, որ իրենք չգիտեն, տեղյակ չեն՝ ով է դա արել, ով է հայրիկիս անուն ազգանունով մետաղյա ցուցանակը հանել։ Ես վստահ եմ, որ դա իմ հայրիկի կամ իմ հարազատներից ոչ ոք չի արել, դա այլ մարդու արած գործ է։ Ինձնից սկսեցին պահանջել փաստաթուղթ, որ հուղարկավորվածը իմ հայրիկն է։ Իհարկե ես անգամ ստիպված եղա իմ ծննդյան վկայականը, հայրիկիս մահվան վկայականը բերել, բայց կարողացա ապացուցեմ, որ իմ հայրիկն է հուղարկավորված։ Դրանից հետո բերեցին հայրիկի անուն-ազգանունով նոր ցուցանակ դրեցին։ Ես նորից դիմեցի պատասխանատուներին, ինձ ասացին, որ ում ուզում եմ բողոքեմ, իրենք ասելու բան չունեն ու չգիտեն՝ ով է այդտեղ շինարարություն արել։ Ես անգամ չգիտեմ՝ այդտեղ միգուցե հուղարկավորություն են արել։ Խնդրում եմ պատասխանատու կառույցներին, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ՀՈԱԿ-ի ղեկավար կազմին ինձ բացատրեն՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ապօրինի տիրացել այդ հողակտորին և ով է այդ գործարքի հեղինակն ու պատասխանատուն»։ |
Իրանը հաստատում է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարի սպանությունը
114Երեկ, 23:56Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
163Երեկ, 22:00«Ավերածություններն ահռելի են». Ապարանի համայնքապետարան
146Երեկ, 21:54Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում կա երեխա
209Երեկ, 20:30«Թիրախավորվել է Արդարադատության նախարարության շենքը». Փույա Հոսսեինի (տեսանյութ)
152Երեկ, 18:36Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
347Երեկ, 16:00Հնդկաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել (տեսանյութ)
258Երեկ, 09:28ԱՄՆ-ում գնդակահարվել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ու նրա ամուսինը
70314.06.2025, 21:58