Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Վթարի ենք ենթարկվել, 2 ժամ է` պարեկ չի մոտենում, 102-ը չի պատասխանում»․ Ալինա Նիկողոսյան

«Վթարի ենք ենթարկվել, 2 ժամ է` պարեկ չի մոտենում, 102-ը չի պատասխանում»․ Ալինա Նիկողոսյան
136
Երեկ, 22:18

ՀՀ առողջապահության նախարարի նախկին խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհանգստանալու կարիք չկա. մեզ հետ ամեն ինչ կարգին ա։
Ձեր բարեփոխումները շաքարով կտրեմ... Էս երկրում ծառայություններին պիտի ստիպես աշխատեն՝ գոռալով, մուննաթ գալով, ուրիշ լեզու չեն հասկանում:
Վթարի էինք ենթարկվել, զանգում ենք ոստիկանություն, որ պարեկներ մոտենան, հատուկ շեշտում ենք, որ մեքենայի մեջ մանկահասակ երեխա կա, ու ի՞նչ, մոտ 2 ժամ չկան:
Պարզվում ա՝ շատ խառն են՝ ասենք՝ կարող ա մի ծառի տակ կոֆե են խմում ու սիգարետ ծխում:
Ամենազիլը՝ մի քանի անգամ զանգելուց հետո օպերատորները հեռախոս էլ չեն վերցնում:
Պատկերացնո՞ւմ եք, զանգում ես 102, ու պատասխանող չկա:
Լավ, էսքա՞ն թքած ունենալ սեփական ժողովրդի վրա:
Հասել ա էն աստիճանի, որ զզվում եմ տնից դուրս գալուց, էս իրականության մեջ ապրելուց:
ՀՀ ներքին գործերի նախարարություն, կարգի՛ հրավիրեք ձեր «բարեփոխված» ծառայությանը»։

Աղբյուրը`   Ալինա Նիկողոսյան