Նավթամթերքի արտահոսքից աղտոտվել է Սև ծովի` 800 քառակուսի կիլոմետր ջրային տարածք

Նավթի արտահոսքից, որը տեղի է ունեցել Սև ծովում Կերչի նեղուցի մուտքի մոտ լցանավերի խորտակումից հետո, արդեն տուժել է մոտ 800 քառակուսի կիլոմետր ջրային տարածք, ՏԱՍՍ-ին հայտնել է հեռահար զոնդավորման մեթոդների մասնագետ Սերգեյ Ստանիչնին, ով համագործակցում է ծովային փրկարար ծառայության հետ։ «Ամբողջ ժամանակահատվածում ընդհանուր տարածքը, որտեղ հայտնաբերվել է աղտոտվածություն, կազմում է մոտ 800 քառակուսի կիլոմետր»,- ասել է Ստանիչնին:
Նա պարզաբանել է, որ չի կարելի ասել, որ այս ամբողջ տարածքում ծովի հատակն աղտոտված է. մազութը նստում է առանձին հատվածներում, իսկ նշված տարածքն այն տարածքն է, որտեղ արձանագրվել է նավթամթերքի անցում ջրի մակերեսային շերտերով։ Մինչդեռ նեղուցի մուտքի մոտ խորտակված լցանավից արտահոսքը շարունակվում է՝ ըստ երկուշաբթի արված արբանյակային լուսանկարների։ Հետագիծը, որով կշարժվեն վտանգավոր նյութերը, կախված է քամու ուժգնությունից և ուղղությունից, ինչպես նաև ծովի այդ տարածաշրջանում հոսանքների ներկա իրավիճակից։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86718.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94816.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135707.10.2026, 01:06